Թեմա՝
Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ
Ենթաթեմա՝
Առևտրի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Թղթադրամ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Շականակագույն հիմնագույնով թղթադրամի դիմերեսի վերին հատվածում պատկերված է սև բուսանախշ ուղղանկյուն, բաժանված երեք մասի, որի կենտրոնում և եզրերում պատկերված է 250 նիշը և ռուսերենով գրված է Бони Закавказского комиссариата, ДВЕСТИ ПЯТ ДЕСЯТЬ РУБЛЕЙ: Կենտրոնական մասի ներքևում գրված է «Обязательнны кь обрашению наравне сь государственными билетами»: Գրությունից ձախ կոմիսարիատի նախագահ՝ Ե. Գեգեչկոյի ստորագրությունն է, աջ կողմում ֆինանսների նախագահ Խ. Կարճիկյանի ստորագրությունը: Ներքևի մասում բուսանախշ զարդաշրջանակի մեջ գրված է 1918: Ձախ և աջ անկյուններում դրամանիշի համարն է ЗЕ 5045:
Դարձերեսին կապտականաչավուն բուսանախշ եզրագոտու վրա գրված է ДВЕСТИ ПЯТДЕСЯТЬ РУБЛЕЙ, իսկ ներքևում երեք զարդանախշված շրջանակների մեջ երեք՝ հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն /արաբատառ/ լեզուներով գրություններ են «ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ՀԻՍՈՒՆ ՌՈՒԲԼԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է ՊԵՏԱԿԱՆ ԹՂԹԱԴՐԱՄԻՆ ՀԱՎԱՍԱՐ»: Սրանից ներքև էլիպսաձև զարդագոտու կենտրոնում գրված է «За поделку Боного виновным подвергаются наказанию как за поделку кредитный билетов», եզրերում պատկերված է 250 թվանշանը :
Լայնություն (սմ)՝ 10,5Երկարություն (սմ)՝ 16,5Նյութը՝ ԹուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԹբիլիսիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1918Նկարիչ-Ձևավորող՝ Գաբրիել Տեր-Միքելով (Գ. Տեր-Միքելյան)Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3042/6
Բաժնեհաշվառանիշ՝
Դ-27