Թեմա՝
Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ
Ենթաթեմա՝
Առևտրի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Թղթադրամ
Բնօրինակի անվանում՝
ТРИ ЧЕРВОНЦА
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Դիմերեսին կարմրավուն հիմնագույնով շրջանակի 4 անկյուններում պատկերված է «3»: Աջ կողմում՝ օվալաձև շրջանակի մեջ Վ. Ի. Լենինի դիմանկարն է: Դիմանկարի դիմացը՝ թղթադրամի կենտրոնական հատվածում, գրված է. «Билет Государственного Банка Саюза ССР», քիչ ներքև՝ «ТРИ ЧЕРВОНЦА»: Գրության վերևի աջ և ներքևի ձախ մասերում համարանիշը և սերիան է՝ «454504 ЬЯ»: Թղթադրամի ձախ մասում շրջանակի մեջ գրված է «3», սրանից քիչ աջ ԽՍՀՄ գերբն է: Դարձերեսը ներկայացված է խառը գույներով. ունի դարչնագույն եզրագոտի, որի 4 անկյուններում պատկերված է «3», իսկ կենտրոնական ստորին մասում գրված է. «ТРИ ЧЕРВОНЦА»: Թղթադրամի կենտրոնում պատկերված է «3», շրջանակի մեջ՝ թվի անմիջակապես տակը, գրված է թողարկվելու տարեթիվը՝ «1937»: Կենտրոնում պատկերված «3»-ի աջ ու ձախ կողմերում սյունակներով գրված է թղթադրամի անվանումը ԽՍՀՄ 10 պետությունների մայրենի լեզվով:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1937թ.Բարձրություն (սմ)՝ 8.6Նվիրատու՝ Սեդա ԱնթանեսյանԼայնություն (սմ)՝ 16.9Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8115/9
Բաժնեհաշվառանիշ՝
Դ-83