«3» չերվոնեց

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  ТРИ ЧЕРВОНЦА Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դիմերեսին կարմրավուն հիմնագույնով շրջանակի 4 անկյուններում պատկերված է «3»: Աջ կողմում՝ օվալաձև շրջանակի մեջ Վ. Ի. Լենինի դիմանկարն է: Դիմանկարի դիմացը՝ թղթադրամի կենտրոնական հատվածում, գրված է. «Билет Государственного Банка Саюза ССР», քիչ ներքև՝ «ТРИ ЧЕРВОНЦА»: Գրության վերևի աջ և ներքևի ձախ մասերում համարանիշը և սերիան է՝ «454504 ЬЯ»: Թղթադրամի ձախ մասում շրջանակի մեջ գրված է «3», սրանից քիչ աջ ԽՍՀՄ գերբն է: Դարձերեսը ներկայացված է խառը գույներով. ունի դարչնագույն եզրագոտի, որի 4 անկյուններում պատկերված է «3», իսկ կենտրոնական ստորին մասում գրված է. «ТРИ ЧЕРВОНЦА»: Թղթադրամի կենտրոնում պատկերված է «3», շրջանակի մեջ՝ թվի անմիջակապես տակը, գրված է թողարկվելու տարեթիվը՝ «1937»: Կենտրոնում պատկերված «3»-ի աջ ու ձախ կողմերում սյունակներով գրված է թղթադրամի անվանումը ԽՍՀՄ 10 պետությունների մայրենի լեզվով: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1937թ. Բարձրություն (սմ)՝  8.6 Նվիրատու՝  Սեդա Անթանեսյան Լայնություն (սմ)՝  16.9 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8115/9 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-83