Թեմա՝
Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ
Ենթաթեմա՝
Առևտրի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Թղթադրամ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կանաչ հիմնագույնով թղթադրամի դիմերեսի վերին հատվածում պատկերված է սև բուսանախշ ուղղանկյուն, որի կենտրոնում և եզրերի սյուների վրա պատկերված է 50 նիշը: Կամարաձև զարդանախշի վրա ռուսերենով գրված Бони Закавказского комиссариата, 50 նիշը և ПЯТЬ ДЕСЯТЬ РУБЛЕЙ: Կենտրոնական մասի ներքևում գրված է «Обязательны к обращению наравне с государственными билетами»: Գրությունից ձախ կոմիսարիատի նախագահ՝ Ե. Գեգեչկոյի ստորագրությունն է, աջ կողմում ֆինանսների նախագահ Խ. Կարճիկյանի ստորագրությունը: Ներքևի մասում գրված է 1918: Ձախ և աջ անկյուններում դրամանիշի համարն է БД 0588 :
Դարձերեսին կանաչ հիմնագույնով թղթադրամի վերին հատվածում պատկերված է սև բուսանախշ ուղղանկյուն, որի կենտրոնում զարդանախշված շրջանակների մեջ երեք՝ հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն /արաբատառ/ լեզուներով գրություններ են «50 ՌՈՒԲԼԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է ՊԵՏԱԿԱՆ ԹՂԹԱԴՐԱՄԻՆ ՀԱՎԱՍԱՐ»: Սրանից ներքև զարդագոտու կենտրոնում գրված է «За поделку Бонов виновным подвергаются наказанию как за поделку кредитный билетов», եզրերում բուսանախշերի մեջ պատկերված է 50 նիշը :
Լայնություն (սմ)՝ 8Երկարություն (սմ)՝ 14Նյութը՝ ԹուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԹբիլիսիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1918թ.Նկարիչ-Ձևավորող՝ Գաբրիել Տեր-Միքելով (Գ. Տեր-Միքելյան)Հայտնաբերման ժամանակը՝ 1979 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3042/7
Բաժնեհաշվառանիշ՝
Դ-27