Թեմա՝
Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ
Ենթաթեմա՝
Առևտրի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Թղթադրամ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Դիմերեսի հիմնագույնը մոխրագույն է: Ձախ կողմում, օվալաձև զարդարուն թագակիր շրջանակի մեջ պատկերված է Նիկոլայ 1-ինի դիմանկարը: Դիմանկարի տակ գրություն է՝ «НИКОЛАЙ I», որից ներքև՝ թղթադրամի թողարկման տարեթիվը՝ «1889»: Պատկերից աջ թղթադրամի լրիվ անվանումն է՝ «Государственный кредитный билет ПЯТЬДЕСЯТЬ РУБЛЕЙ», որից ներքև՝ կիրառման վերաբերյալ ռուսերեն գրություն: Ներքևի հատվածում կառավարչի և գանձապահի ստորագրություններն են և թղթադրամի սերիան և համարանիշը՝ կրկնակի անգամ «AK 394662»: Վերին աջ կողմում Ռուսական Կայսրության գերբն է, ներքևում՝ նախշազարդ շրջանակում, միավորի արժեքը՝ թվանիշով՝ «50»:
Դարձերեսի հիմնագույնը կանաչա-վարդագույն է: Կենտրոնում, «Г. К. Б.» հապավումն է, ներքևում՝ մեծ թվանիշերով միավորի արժեքը ՝ «50»: Ձախ կողմում Ռուսական Կայսրության գերբն է,միավորի արժեքը տառերով և թվերով՝ «ПЯТЬДЕСЯТЬ РУБЛЕЙ, 50» : Բոլոր գրությունները զարդարուն շրջանակների մեջ են: Թղթադրամի անվանումը տառերով շրջանակում է եզրերը:
Լայնություն (սմ)՝ 11.6Երկարություն (սմ)՝ 18.6Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ Ցարական ՌուսաստանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8115/1
Բաժնեհաշվառանիշ՝
Դ-83