Розы и шипы: 8 рассказов для детей

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Розы и шипы: 8 разсказовъ для детей Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  С. Крапивина. Розы и шипы: 8 разсказовъ для детей. - С. - Петербургъ, /1884/, изданiе книгопродавца Ф. А. Битепажа: Կազմը կոշտ է, կարմիր մամլաթղթից: Առաջին կազմերեսին սոսնձված է գունավոր նկարազարդում, որի վերևի ձախ մասում ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը: Վերջին կազմերեսի կենտրոնում և անկյուններում դրոշմված են սև բուսանախշեր: Կռնակը կարմիր գործվածքից է, վրան ոսկեգույն տառերով տպագրված է վերնագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա «Книжные магазины И. А. Розова» մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ դարձերեսին՝ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջ 182-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջեր 51, 71-77, 94, 101-102, 112 և Բովանդակության մեջ կան Հովհ. Թումանյանի բազմապիսի նշումները մատիտով: Էջերին և առանձին թերթերի վրա կան սև-սպիտակ նկարազարդումներ: Կազմի և կռնակի եզրերը մաշված են: Հեղինակ՝  Կրապիվինա Ս. Էջ՝  183, նկ. Նյութը՝  թութղ, մամլաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  /1884/ Լայնություն (սմ)՝  17,3 Երկարություն (սմ)՝  25 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/112