Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
De L' Armenie et des Armeniens
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
De L' Armenie et des Armeniens. - Paris, 1845, Imprimerie de Duverger: Գիրքը ֆրանսերեն է: Շապիկը բաց հարդագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսի կենտրոնում պատկերված է սև մանր բուսանախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերևի մասում կա սև թանաքով մակագրություն՝ «М. Джалалова»; նույն շրջանաակը պատկերված է նաև վերջին կազմերեսին: Էջ 5-ի վերևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և էջերը թեթևակի խունացած են, կազմերեսներին կան սև թանաքի հետքեր:
Էջ՝ 48Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1845Լայնություն (սմ)՝ 12Երկարություն (սմ)՝ 18Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/703