Grammatica linguae Armeniacae

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Grammatica linguae Armeniacae Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Auctore H. Petermann, doct. phil. et prof. in Univers. Liter. Berolin. Grammatica Linguae Armeniacae. - Berolini, 1837, Sumptirus G. Eichler: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները պատված են բաց կարմիր երանգով ու մատնեքավոր մակերեսով սոսնձալաթով: Կազմերեսները շրջանակված են ոսկեգույն՝ անկյունները բուսանախշերով, ուղղանկյուններով: Առաջին կազմերեսի դարձերեսին՝ վերևի ձախ անկյունում, և տիտղոսաթերթին հաջորդող էջի ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը մուգ կարմիր կաշվից է, կենտրոնում ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը, իսկ երկայնքով՝ ոսկեգույն բուսանախշեր: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն շերտով: Ֆորզացները մուգ մանանեխագույն ստվար թղթից են: 166-167, 216-217 և 220-221 էջերի միջև ամրացված են աղյուսակներր՝ հայերենի քերականությանը վերաբերող նյութերով: Բնագրի մի մասը տպագրված է հայերենով: Կազմերեսները խունացած են, տեղ-տեղ՝ կեղտաբծերով, մի քանի էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Petermann H. (Պետերմանն Հ.) Էջ՝  XII, 264, 3 թ. աղյուսակ Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1837 Լայնություն (սմ)՝  12,7 Երկարություն (սմ)՝  20,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/693