Итальянские сказки: Том I

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Итальянскiя сказки: Томъ I Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Итальянскiя сказки: Томъ I. Подъ редакцiей М. Горькаго. Переводъ Марiи Андреевой. Рисунки и обложка К. Спасскаго. - Москва, изданiе т-ва скоропечатни А. А. Левенсонъ: Կազմը կոշտ է, սպիտակավուն ողորկ մամլաթղթից: Առաջին կազմերեսը նկարազադ է, վերևի մասում սև ու դարչնագույն ոճավոր տառերով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Կռնակը դարչնագույն սոսնձալաթից է: Առաջին ֆորզացի վրա Հովհ. Թումանյանի ձեռքով քիմ. մատիտով իրար տակ գրված են հետևյալ էջաթվերը, որոնցում նշումներ է արել՝ «90, 101, 105, 119»: Տիտղոսաթերթի դարձերեսին և էջ 139-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: 77, 79, 84, 90, 101, 105, 110, 116 և 119 էջերին նույնպես կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով: Էջերին կան սև-սպիտակ և գունավոր նկարազարդումներ: Կազմի և կռնակի եզրերը թեթև մաշված են: Կազմող՝  Գորկի Մաքսիմ Թարգմանիչ՝  Անդրեևա Մ. Էջ՝  140 Նյութը՝  թուղթ, մամլաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Լայնություն (սմ)՝  17,6 Երկարություն (սմ)՝  22,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/180