I. Ազգաբանութիւն տոհմին Յաբեթեան; II. Համառօտ պատմութիւն աշխարհագրութեան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հնատիպ գիրք Բնօրինակի անվանում՝  I. Ազգաբանութիւն տոհմին Յաբեթեան; II. Համառօտ պատմութիւն աշխարհագրութեան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  I. Մովսես Խորենացի. Ազգաբանութիւն տոհմին Յաբեթեան. Յօրինեալ 'ի Մովսիսէ Խորենացւոյ յեռամեծ վարդապետէ, և Յոգներախտ Քերթողահօրէ. 'Ի խնդրոյ Պայազատասպետի Սահակայ Բագրատունւոյ. II. Մովսես Խորենացի. Համառօտ պատմութիւն աշխարհագրութեան, յօրում ընձեռի՝ զՄասանց Աշխարհի, և զՆշանաւոր գաւառաց, քաղաքաց, և գետոց - 'ի Վենետիկ, 1752, 'ի տպարանի Անտոնի Պօռթօլի: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը մուգ շագանակագույն՝ մատնեքավոր մակերեսով, կաշվից են: Կազմերեսներին դրոշմված են մանր բուսանախշերով ուղղանկյուններ, անկյուններում՝ բուսանախշեր, դարձերեսներին սոսնձված են կապույտ-կարմրավուն ալիքաձև նախշերով թղթեր: Կռնակին նույնպես դրոշմված են բուսանախշեր: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն շերտով, որի վրա դրոշմված են բուսանախշեր: Կազմերեսներին ամրացված է երկու կաշվե ճարմանդ՝ մետաղական կեռիկներով՝ կազմերեսները միմյանց ամրացնելու համար: Առաջին ֆորզացին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով երկու կնիք: Գրքում կան սև-սպիտակ նկարներ, պատկերներ ու դրվագազարդ նախշեր: Կազմերեսները և կռնակը խունացած են, առաջին ֆորզացին ու մի քանի էջերին կան ջրանետքեր, սնկահետքեր: Հեղինակ՝  Մովսես Խորենացի Էջ՝  I. - XII, 424, նկ.; II. - 92, նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի, մետաղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1752 Լայնություն (սմ)՝  9,5 Երկարություն (սմ)՝  15,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/725