Гарденины. Их дворня, приверженцы и враги. Часть II,Том II.

Гарденины. Их дворня, приверженцы и враги. Часть II,Том II.

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մոմլաթե սեւ կազմով, թղթե բարակ կազմ-շապիկով գիրք է: Գրքում բազմաթիվ նկարազարդումներ կան: Ֆորզացները պատկերազարդ են: Ֆորզացի դարձերեսին սոսնձած է ուղղանկյուն թերթիկ: Ֆորզացին հաջորդող թերթին Չարենցի մակագրությունն է կապույտ գույնի թանաքով: Առաջին տիտղոսաթերթի վրա խմբագրի ազգանունը ջնջված է: Երկրորդ տիտղոսաթերթի դարձերեսին եւ 17-րդ էջին ԳԱԹ-ի գրադարանի կնիքն է, ետեւի ֆորզացին նախորդող թերթին՝ ՉՏԹ-ի կնիքը: Նյութը՝  մոմլաթ, թուղթ, տպագիր Հեղինակ՝  Ա. Ի. Էռտել Էջ՝  478 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա-Լենինգրադ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1933 Չափս՝  17,5 x 12,5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1406 1118 Հիմնական հաշվառանիշ՝  ԱԳՌ ՀՖ4080