L'Armenie et les Armeniens

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  L'Armenie et les Armeniens Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  J. - A. Gatteyrias. L'Armenie et les Armeniens. Paris, 1882, Leopold Cerf. Editeur: Գիրքը ֆրանսերեն է: Շապիկը հարդագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսի կենտրոնում աղյուսագույն ոճավոր տառերով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, ձախ մասում պատկերված է սև դրվագազարդ նախշ; վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Առաջին տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերևի մասում՝ անհայտ անձի սև թանաքով ինքնագիրը (ֆրանսերենով): Էջ 7-ի վերևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի ինքնագիրը մատիտով՝ «Յ. Թումանեան»: Գրքում կան բազմաթիվ սև-սպիտակ նկարներ, պատկերներ: Կազմերեսները խունացած են, եզրերը՝ մաշված, գիրքը մասնատվում է: Հեղինակ՝  Gatteyrias J. - A. Էջ՝  144, նկ. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1882 Լայնություն (սմ)՝  12,5 Երկարություն (սմ)՝  18,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/700-1