Les Chiens de Chasse et la Theorie de La Chasse

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Les Chiens de Chasse et la Theorie de La Chasse Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Les Chiens de Chasse et la Theorie de La Chasse. - S. Etienne (Loire), 1896: Գիրքը ֆրանսերեն է, նվիրված է շների տեսակներին՝ նկարներով ու նկարագրություններով: Շապիկը սպիտակավուն ողորկ կոշտ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, վրան դարչնագույն ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը, դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին էջ 176-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կան բազմաթիվ գունավոր նկարներ: Կազմերեսները խունացած են, կռնակը՝ մաշված, գիրքը մասնատվում է: Էջ՝  176, նկ. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1896 Լայնություն (սմ)՝  18,5 Երկարություն (սմ)՝  26,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/786