«Libro der Camino» (Antalogia poetica) - ժողովածու

«Libro der Camino» (Antalogia poetica) - ժողովածու

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գրքույկ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գրքում զետեղված է չարենցյան լավագույն քերթվածներից մի փունջ՝ «Ես իմ անուշ Հայաստանի», «Ամբոխները խելագարված», «Հարդագողի ճամփորդները», «Գանգրահեր տղան», «Յոթ խորհուրդ քաղաք կառուցողներին», «Տաղ սիրո՝ ձոնված ապագայի պարմանիներին», «Մոնումենտ», «Իմ լեռան աղոթքը» եւ այլ ստեղծագործություններ: Նախաբանից հետո Պարույր Սեւակի «Չարենցը եւ արդիականությունը» զեկուցումից մի հատված է: Թարգմանիչն ավելացրել է կենսամատենագիտական ցանկ: Վերջաբանի փոխարեն ներկայացվում է ռուս գրող Վլ.Լիդինի խոհը Չարենցի մասին: Հրատարակությունը Չարենցի առաջին ժողովածուն է իսպաներեն: Անվանաթերթին ՉՏԹ կնիք է: Հեղինակ՝  Վարդան Մաթոսիան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4487 578 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ(Օ) ՀՖ6750