«N 1 հացի գործարան»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կոմպոզիցիոն աշխատանք է: Պատկերված է հացի գործարանի արտադրամասերից մեկը: Մոխրագույնի և ոսկեգույնի համադրությամբ հեղինակը պատկերել է հացի ստեղծման դժվարին աշխատանքը: Ձախ կողմում երկու կանայք խմոր են հունցում: Աջ մասում հացթուխը հետևում է մեքենայի աշխատանքին: Աջից ներքևում հայատառ գրություն՝ «Գ. Գյուրջյան, 1932 թ.»: Հեղինակ՝  Գյուրջյան Գաբրիել Միքայելի /1892-1987/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1932 Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  70 x 85 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 884