Nibelunge: I: Sigfridsage

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Nibelunge: I: Sigfridsage Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  W. Jordans. Nibelunge: I: Sigfridsage (Մաս 1-2 համակազմ). Frankfurt, 1896, W. Jordan's Selbstverlag: Կազմը կոշտ է, նրբատախտակյա: Կազմերեսները և կռնակը պատված են սև-ոսկեգույն գեղեցիկ դրոշմվածքներով կարմիր սոսնձալաթով: Առաջին կազմերեսին և կռնակին ոսկեգույն ու սև տառերով դրոշմված է վերնագիրը: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն՝ մանր գունավոր նախշերով, շերտով: Մաս 1-ի տիտղոսաթերթի դարձերեսին և մաս 2-ի վերջին էջ 296-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գիրքն ունի կապույտ երիզավոր էջանշան (լյասսե): Կազմի անկյունները թեթև մաշված են: Հեղինակ՝  Յորդան Վ. Էջ՝  291; 296 Նյութը՝  թուղթ, նրբատախտակ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1896 Լայնություն (սմ)՝  13,2 Երկարություն (սմ)՝  16,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/802