«Requium հայրենական» (հատված )«3-4»էջ:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Բանաստեղծություն Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Էջերը համարակալած են՝ «3-4»: 3-րդ էջին 15 տող է, 4-րդ էջին՝ 16 տող: Էջն սկսվում է աստղանիշով «X», ուր մեկ ջնջում կա. «Ահա դրված է իմ դեմ Մի սրբազան դագաղ,- -------------------------------- Այս դրոշմը մառ Այս սրբազան, այս անգին...»: (տարբերակ) Չորրորդ էջին մանուշակագույն թանաքի եւ դեղնավուն թանաքի հետքեր են: «Այդ՝ դարերի միջով բյուր, Հազարամյա ճամփով-... -------------------------------- Անվերադարձ իր քնով Խաչված նորից նորա»: Հավանաբար գրել է 1936թ. «Կոմիտասի հիշատակին» պոեմին զուգահեռ: Առաջին անգամ տպագրվել է Ա.Չարենցի «Անտիպ եվ չհավաքված երկերում» - 1983թ. 117-118 էջ: Նյութը՝  թուղթ, ձեռագիր, թանաք՝ մանիշակագույն Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1849 15 Հիմնական հաշվառանիշ՝  ՉՁ ՀՖ4581