Scheref - Nameh ou Histoire des kourdes: Tome I

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Scheref - Nameh ou Histoire des kourdes: Tome I Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Scheref - Nameh ou Histoire des kourdes. Tome I. Par Scheref, prince de Bidlis. Publ. pour la premiere fols; Traduite et Annotee par V. Veliaminof - Zernof. - St.-Peterbourg, 1860, Commissionnaires de l'Academie Imperiale des Sciences: Գիրքը վերականգնված է: Կազմը կոշտ է՝ ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ կանաչ մաշկալաթով: Վերջին կազմերեսին սոսնձված է հին կազմերեսի հիմնական հատվածը՝ բաց կանաչ ողորկ թղթից, արաբերեն տեքստով: Էջ 3-ի վերևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթը և թարգմանչի նախաբանը տպագրված են ֆրանսերենով, իսկ հիմնական հատվածը՝ արաբերենով: Էջերը խունացած են, գրեթե բոլոր էջերին կան տարածված ջրահետքեր: Հեղինակ՝  Շարաֆ, արքայազն Բիդլիսի Թարգմանիչ՝  Վելիամինով-Զերնով Վ. Էջ՝  23, /468/ Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, մաշկալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1860 Լայնություն (սմ)՝  17,5 Երկարություն (սմ)՝  25,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/683-1