Кавказские сказки: Выпуск VIII

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Кавказскiя сказки: Выпускъ VIII Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Собраны и изложены В. А. Гатцукомъ. Кавказскiя сказки: Выпускъ VIII. - Москва, изданiе А. С. Панафидиной: Շապիկը սպիտակ ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, կենտրոնում սև ու կարմիր ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը: Երկու կազմերեսների դարձերեսներին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, էջեր 17-ի և 45-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջ 3-ի վերևից 2-րդ տողի վերջում` «Прекрасному саду-Джанату» բառերի մոտ, Հովհ. Թումանյանի ձեռքով մատիտով գրված է` «Ջաննաթ»: Էջերին կան նկարազարդումներ: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ թեթև մաշված: Էջ՝  45, նկ. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1905 Լայնություն (սմ)՝  16,2 Երկարություն (սմ)՝  22 Կազմող՝  Գատցուկ Վ. Ա. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/225-8