Ա. Համառոտություն քրիստոնեական ուսման Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցվո; Բ. Ուսումն պարտուց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ա. Համառօտութիւն քրիստոնէական ուսման Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցւոյ; Բ. Ուսումն պարտուց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Պետրոս Շամշեանց. Ա. Համառօտութիւն քրիստոնէական ուսման Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցւոյ; Բ. Ուսումն պարտուց (մի կազմում). - Կ. Պօլիս, տպագրութիւն Ռ. Յ. Քիւրքճեան, Ա. - 1866 թ.; Բ - 1870 թ.: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսներին սոսնձված է մուգ կապույտ-սև մարմարե մակատեսքով ողորկ թուղթ: Կռնակը մուգ շագանակագույն կաշվից է: Առաջին ֆորզացի ներքևի աջ մասում և առաջին տիտղոսաթերթին հաջորդող էջի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին ֆորզացի վրա կան անհայտ անձի մակագությունները մատիտով: Կազմերեսները և կռնակը խունացած են, եզրերը՝ մաշված, որոշ էջերին կան սնկահետքեր և այլ բնույթի կեղտաբծեր: Հեղինակ՝  Շամշյան Պ. Էջ՝  Ա.- /6/, 103; Բ. - /4/, 160 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ա. - 1866; Բ. - 1870 Լայնություն (սմ)՝  14,8 Երկարություն (սմ)՝  22,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/284