Աբ. Ավագյան, Պատմվածքներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Աբ. Ավագյան, Պատմվածքներ Թանգարան՝  Պարույր Սևակի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Միջին չափսերի դեղնակարմրավուն կազմով գիրք է: Հրաշեկ անապատի ֆոնի վրա պատկերված են սպիատակազգեստ քայլող երեք անձնավորություններ: Քիչ ներքևում քառակուսի սպիտակ ֆոնի վրա գրված է գրքի վերնագիրը՝ Պատմվածքներ, իսկ կազմի ներքևի եզրով պատկերված է սպիտակ բարսը: Կազմը շատ օգտագործվելուց թուլացել է և կարիք է զգում սոսնձման: Բաղկացած է 186 էջից: Տիտղոսաթերթից առաջ գրողի լուսանկարն է, իսկ տիտղոսաթերթի վրա ընծայագիր կա թանաքով արված՝ Աթիգ Ավագյանից եղբորս՝ Պարույր Սևակին՝ բանաստեղծին 11. II. 65թ Աթիգ, քաղաք Երևան: Գրքի էջերին նշումներ, ընդգծումներ չկան: Գիրքը գտնվում է բարվոք վիճակում: Հեղինակ՝  Ա. Ավագյան Էջ՝  186 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1965 Չափս՝  13 * 20,5 Նվիրատու՝  Թանգարանին հանձնել է Արմեն Ղազարյանը, ակտ N 1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊՍՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  39