ԱԲՈՎՅԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մենագրությունը համակողմանի ուսումնասիրություն է Աբովյանի մասին, որտեղ առաջին անգամ քննության են առնվում աբովյանագիտության զարգացման փուլերը՝ կապված հայ հասարակական մտքի ու հոսանքների հետ, ռոմանտիկական ուղղության ու մեթոդի կազմավորման և զարգացման հարցերը: Գնահատվում է գրողի ստեղծագործական ուղին, նրա պոեզիան՝ իր տարատեսակներով, ռեալիզմի կազմավորումը, կապը ռուսական ու եվրոպական գրական-հասարակական առաջընթացի հետ: Հանգամանորեն ուսումնասիրվում է «Վերքը», նրա պրոբլեմատիկան ու պոետիկան, և «Պատմություն Տիգրանի» վեպը: Մենագրությունը պարունակում է պատմական, տեսական և գրական հարուստ նյութ: Հեղինակ՝  Սահակ Բազյան Էջ՝  674 Նյութը՝  Թուղթ, կաշվենման կազմ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան, «Միտք» հրատարակչություն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1966 Չափս՝  22.5ˣ15 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  641