Ադամս

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  ADAMS Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջթղթյա, սպիտակավուն /մարմնագույն/: Շապիկին մոտ 8.5 x13.7 սմ չափսի բաց շագանակագույն կրկնակի՝ հաստ և բարակ եզրագծով ուղղանկյուն շրջանակի մեջ սևով գրված են հեղինակի անունը և վերնագիրը՝ ընդգծված նույն շագանակագույնով: Հրատարակչության անունը ներքևում՝ շագանակագույնով: Կողին հորիզոնական սև գծերի միջև գրված են գրքի տվյալները, վերնագիրը՝ շագանակագույն: Հետևի շապիկին՝ հրատարակչության գրացանկ: Նախանվանաթերթին՝ վերնագիրը,դարձերեսին՝ հրատարակվելիք գրքերի ցանկ, անվանաթերթին՝ գրքի տվյալները և հրատարակչության խորհրդանիշը: Գրքի վերջում՝ երկթերթ ներդիր՝ ապահովագրական ընկերության գովազդով: Հեղինակ՝  Կլեր Ռընե Էջ՝  252 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1926թ. Չափս՝  12x18,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 6525