Ադրբեջանական պոեզիայի անթոլոգիա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, եզրով, ամբողջական, արհեստական կաշի, մուգ շագանակագույն:Կազմի մեջտեղում նախշազարդ շրջանակ է դաջված, մեջը՝ գրքի վերնագիրը: Շրջանակի վերևում և ներքևում զարդանախշեր են: Կողին գրքի վերնագիրն է:Հետևի կազմը՝ համր: Ֆորզացը փիրուզագույն, ոսկեգույն և կաթնագույն նախշերով է:Նախանվանաթերթին հրատարակչության նշանն է, դարձերեսին՝ ռուսերենով գրքի տվյալները, վերևի հատվածում՝ գյուղական պատկեր է: Վերնագրից ներքև փոքրիկ ծաղիկ է: Անվանաթերթի լուսանցքին ծովային պատկեր է՝ նավերով, ներքևում՝ գրքի վերնագիրը՝ կարմիրով, որից ներքև փոքրիկ ծաղիկ է նկարված: Դարձերեսին՝ գրքի տվյալները: Հաջորդում է Ադրբեջանի հիմնի խոսքերը Վերևի լուսանցքը և յուրաքանչյուր նոր հատվածի լուսանցքները նկարազարդ են: Ամեն գլխի սկզբում հեղինակի ներդիր ճակատանկարն է: Էջ՝  284 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1952թ. Լայնություն (սմ)՝  14,8 Երկարություն (սմ)՝  22,2 Նկարիչ-Ձևավորող՝  Կ. Տիրատուրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2896