Ազգագրական հանդես: Պատկերազարդ: Իններորդ տարի: XII գիրք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Բնօրինակի անվանում՝  Ազգագրական հանդէս: Պատկերազարդ: Իններորդ տարի. XII գիրք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Երվանդ Լալայեան. Ազգագրական հանդէս: Պատկերազարդ: Իններորդ տարի. XII գիրք. - Թիֆլիս, 1905, արագատիպ Մ. Մարտիրոսեանցի: Շապիկը բաց կանաչավուն՝ մատնեքավոր մակերեսով ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերևի ձախ անկյունում կա Հովհ. Թումանյանի ինքնագիրը մատիտով՝ «Յ. Թումանեան»: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, էջագրություն 1-ի էջ 17-ի և էջագրություն 2-ի վերջին էջ 32-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջերի զգալի մասը կտրտված չէ: Կազմերեսները և կռնակը մաշված են, գիրքն ամբողջովին՝ մասնատված: Կազմող՝  հրատ.` Լալայան Եր. Էջ՝  308, 32 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1905 Լայնություն (սմ)՝  18,3 Երկարություն (սմ)՝  28 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/571-16