Ազգագրական հանդես: Պատկերազարդ: Յոթերորդ տարի. IX գիրք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Բնօրինակի անվանում՝  Ազգագրական հանդէս: Պատկերազարդ: Յեօթներորդ տարի. IX գիրք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Երվանդ Լալայեան. Ազգագրական հանդէս: Պատկերազարդ: Եօթներորդ տարի. IX գիրք (օր. 2). - Թիֆլիս, 1902, տպարան Կ. Մարտիրոսեանցի: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները պատված են մուգ մանուշակագույն ողորկ թղթով: Կռնակը մոխրադարչնագույն կաշվից է, կենտրոնում ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը, իսկ ներքևում՝ «Յ. Թ.» անվանատառերը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, էջեր 17-ի և 284-ի ներքևի լուսանքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Որոշ էջերին կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով: Գրքում կան սև-սպիտակ նկարներ, պատկերներ: Կազմը և կռնակը թեթև մաշված են: Կազմող՝  Լալայան Եր. Էջ՝  284, նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902 Լայնություն (սմ)՝  18 Երկարություն (սմ)՝  26 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/571-11