Ազգային դաստիարակություն: Վարժապետական ժողովի մեջ խոսված ճառեր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ազգային դաստիարակութիւն: Վարժապետական ժողովի մէջ խօսուած ճառեր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մինաս Չերազ. Ազգային դաստիարակութիւն: Վարժապետական ժողովի մէջ խօսուած ճառեր. - Կոստասնդնուպօլիս, 1876, Արամեան տպագրութիւն: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսներին սոսնձված է սև-կանաչ մարմարե մակատեսքով ողորկ թուղթ: Կռնակը մուգ բալագույն կաշվից է, վրան դրոշմված է վերնագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և էջ ԼԱ-ի ներքևի աջ մասում՝ բնագրի վրա, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը խունացած են, եզրերը՝ թեթևակի մաշված: Հեղինակ՝  Չերազ, Մինաս Էջ՝  206 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1876 Լայնություն (սմ)՝  11,3 Երկարություն (սմ)՝  17,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/227