Ազգային հերոս

Ազգային հերոս

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ազգային հերոս Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Կազմեց Յովս. Թադէոսեանց. Ազգային հերոս (Ջ. Գարիբալդիի 100-ամեակի առթիւ). «Յառաջ» -ի գրադարան N55. - Тифлисъ, 1907, Электропечатня «Гермесъ» С. П. Едигарова / Մադաթ. փող. N5: Շապիկը բաց հարդագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Սիրելի Յովհաննէսին՝ Յովսէփից 07 թ.»: Վերջին էջ 20-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Կազմերեները խունացած են, կռնակի հատվածը՝ թեթև մաշված: Էջ՝  20 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1907 Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  20,8 Կազմող՝  Թադևոսյան Հ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/345