Ազգային սահմանադրություն հայոց (Նիզամնամեի միլլեթի էրմենեան)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ազգային սահմանադրութիւն հայոց (Նիզամնամէի միլլէթի էրմէնեան) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ազգային սահմանադրութիւն հայոց (Նիզամնամէի միլլէթի էրմէնեան). - Կ. Պոլիս, 1914, հրատարակութիւն Արծիւ ժողովրդական գրավաճառանոցի: Շապիկը մոխրահարդագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին` հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի կենտրոնում` ձախից, և վերջին էջ 48-ի ներքևի ձախ մասում` բնագրի վրա, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, առաջին կազմերեսը` թեթևակի մաշված: Էջ՝  48 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Լայնություն (սմ)՝  13,9 Երկարություն (սմ)՝  19,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/366