«Ազգայնութիւն և նորա պրինցիպներ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  1883 թ.-ին Թիֆլիսում՝ Մովսես Վարդանեանի տպարանում հրատարակված Հ. Ա. Առաքելեանցի «Ազգայնութիւն և նորա պրինցիպներ, հայուացք հայութեան իբրեւ կուլտուրական ազգի վրայ»։ Գիրքն ունի մանուշակագույն թղթե կազմ, գրված է աշխարհաբարով՝ հին ուղղագրությամբ, բաղկացած է 54 էջից։ Գրքույկում հեղինակն անդրադարձել է հայ ժողովրդի մշակույթի, պատմական տիպի, գրականության և մամուլի, եկեղեցու, նրա ունեցած դերի ու նշանակության և զարգացման, հայ ժողովրդի ապագայի հարցերին և վերլուծության ենթարկել դրանք։ Հեղինակ՝  Հ. Ա. Առաքելեանց Էջ՝  54 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1883թ․ Չափս՝  12*17.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4856/80 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-125