Ազգերու պատմություն: Ա. հատոր: Արևելյան հին ազգեր և Հունաստան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ազգերու պատմություն: Ա. հատոր: Արեւելեան հին ազգեր եւ Յունաստան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Բրօֆ. Յ. Յակոբեան. Ազգերու պատմություն: Ա. հատոր: Արեւելեան հին ազգեր եւ Յունաստան. Պատկերազարդ. Բարձրագոյն դասընթաց. Հրատարակութիւն Նշան-Պապիկեան գրատան. - Կ. Պոլիս, 1911, տպարան Նշան-Պապիկեան: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսներին սոսնձված է բաց կանաչավուն ողորկ թուղթ: Առաջին կազմերեսին պատկերված է կանաչ դրավագազարդ նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում կարմիր ոճավոր տառերով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, դարձերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Վերջին կազմերեսին կանաչ ու կարմիր տառերով տպագրված է հրատարակչի ազդագիրը: Կռնակը սև՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթից է: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին էջ 264-ի և կազմերեսի միջև ամրացված է Հունաստանի քարտեզը, որի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջերին կան բազմաթիվ սև-սպիտռակ նկարներ, պատկերներ: Կազմերեսները խունացած են, եզրերը՝ թեթևակի մաշված: Հեղինակ՝  Հակոբյան Հովհ. Էջ՝  264, նկ. 1 թ. քարտեզ Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1911 Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/212