Ազդագիր համերգի՝ «Կյանքի և ստեղծագործական գործունեության էջեր»

Ազդագիր համերգի՝ «Կյանքի և ստեղծագործական գործունեության էջեր»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ազդագիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Համերգը նվիրված էր Ա.Խաչատրյանի հիշատակին, որը տեղի է ունեցել Կիսլովոդսկի պետական ֆիլհարմոնիայի կենտրոնական շենքի կինոդահլիճում, 1984թ-ին: Տպագրված է համերգի ծրագիրը, որը կազմված էր կոմպոզիտորի ստեղծագործություններից՝ Ջութակի կոնցերտ, հատվածներ «Գայանե» և «Սպարտակ» բալետներից, վոկալ մինիատյուրներ, ջութակի համար ստեղծագործություններ, «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտություն: Կատարել են Միխայիլ Բաբկովը (ջութակ), Գալինա Որոնովան (սոպրանո), Աննա Ռուդոսելսկայան (դաշնամուր), Գեննադի Բարշենկովը (երաժշտագետ-դասախոս): Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Գ. Չեբոտարյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կիսլովոդսկ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984թ. Չափս՝  54,8×83,8սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1966 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2141