Ազդագիր՝ համերգի՝ նվիրված Առնո Բաբաջանյանի հիշատակին

Ազդագիր՝ համերգի՝ նվիրված Առնո Բաբաջանյանի հիշատակին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Բուկլետ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Առնո Բաբաջանյանի հիշատակին նվիրված համերգը կազմակերպել էր Մարսելում Ա.Խաչատրյանի անվան հաստատությունը: Տպագրված է համերգի ծրագիրը, որը ներառում էր Ա.Խաչատրյանի Սյուիտը «Սպարտակ» բալետից, Ա.Բաբաջանյանի «Հերոսական բալլադը», Ջութակի և դաշնամուրի սոնատը և Ա.Հարությունյանի Ռապսոդիան՝ երկու դաշնամուրի համար: Կատարել են Մարսելի ֆիլհարմոնիայի նվագախումբը, դիրիժոր՝ Հենրի Բալլո: Մենակատարներ՝ Ժան Տեր-Մերկերյան (ջութակ), Աննա-Մարիա Գիրարդելյան (դաշնամուր) և այլն: Տեքստը՝ ֆրանսերեն: Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Է. Միրզոյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մարսել (ֆրանսիա) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  սեպտեմբեր, 1985թ. Չափս՝  83×123,8սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1960 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2135