Աթմաճյան Մառի. նամակ Աշխեն Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մառի Աթմաճյանի նամակը Աշխենին, Փարիզ-Երևան, 25 հունվարի, 1961 թ.: Ինքնագիր՝ գրված թղթի 2 էջի վրա կապույտ թանաքով: 1-ին էջին 12 տող է, սկիզբ. «Սիրելի Տիկին Աշխէն Թումանեան», վերևի մասում գրված է. «Փարիզ. 25/1/58»: 2-րդ էջին 16 տող է, ավարտ. «Ձերդ՝ Մառի Աթմաճեան»: Նամակագրի կողմից կցված է 1921 թ. Կոստանդնուպոլսի «Դպրասեր» Տիկնանց վարժարանի կողմից բեմադրված «Չարի վերջը» երաժշտական ներկայացման լիբրետոն` տպագրված երկծալ թղթի 4 էջի վրա, 3-րդ էջին 4 տող Մառի Աթմաճյանի կցագիրն է: Նամակին կից կա նաև Աշխեն Թումանյանի ծանոթագրությունը, տես՝ ԹԹԳԳ 1839ա: Հեղինակ՝  Աթմաճյան Մառի Լայնություն (սմ)՝  14,9 Երկարություն (սմ)՝  21 թերթ՝  1 Նյութը՝  թուղթ, կապույտ թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1961 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1839