Ալբոմ` Ա.Խաչատրյանի ծննդյան 60-ամյակին նվիրված Մոսկվայում կայացած լուսանկարների ցուցահանդեսի, 11-րդ էջը:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ալբոմ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ալբոմի 7-րդ էջին ֆոտոմոնտաժ է` Ա.Խաչատրյանի , իր գործիքային Կոնցերտների կատարողների լուսանկարներից և Կոնցերտների ձեռագրերից:Վերին մասի աջ կողմում Ա.Խաչատրյանի լուսանկարն է իր Կոնցերտների առաջին կատարողների հետ ` Ս.Կնուշեվիցկի (Թավջութակի Կոնցերտի առաջին կատարող), Դավիդ Օյստրախ (Ջութակի Կոնցերտի առաջին կատարող), Լեվ Օբորին (Դաշնամուրի Կոնցերտի առաջին կատարող), Մստիսլավ Ռոստրոպովիչ (Կոնցերտ-Ռապսոդիա թավջութակի համար ստեղծագործության առաջին կատարող)և դիրիժոր Ա.Գաուկի:Ստորին մասում ` Դ.Օյստախի, Լ.Օբորինի, Մ.Ռոստրոպովիչի նաև արտասահմանյան երաժիշտների և կոմոպզիտոր Դմիտրի Շոստակովիչի ասույթներն են ` Ա.Խաչատրյանի ստեղծագործական գործունեության վերաբերյալ: Հեղինակ՝  Նկարիչ-ձևավորողներ` Կ.Շահբազյան, Ա.Մորոզով Չափս՝  74,7 x 35,6 սմ Էջ՝  1 Նյութը՝  անփայլ թուղթ Նվիրատու՝  Ա.Խաչատրյանի որդի` Կ.Խաչատրյան 1979 թ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1963 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  135/5 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-19/5