Ալբոմ՝ լուսանկարների՝ Սիրիայի հայկական համայնքի կողմից կազմակերպված, Արամ Խաչատյանի հիշատակին նվիրված հուշ-երեկոյի.

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ալբոմում ընդգրկված են Ա. Խաչատրյանի գրաֆիկակական դիմանկարի ֆոտոպատճենը (հեղ.՝ Սարգիս Պալմանուկյան) և Հալեպի «Ազիզե» դահլիճում կայացած Արամ Խաչատրյանի հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում ելույթ ունեցածների, Սիրիայում հայկական համայնքների ղեկավարների, միջոցառման կազմակերպիչների, հանդիսատեսների 24 լուսանկարները: Ալբոմի կազմի դարձերեսին Սփյուռքահայերի հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանին ուղղված հայերեն գրությունն է՝ Հալեպահայ մշակութային միջմիութենական ընկերության քարտուղար Տիգրան Չաղալանյանի և նախագահ Հովհաննես Կոստանյանի կողմից : Նյութը՝  Կազմը` ստվարաթղթից, պատված մոմլաթով, էջերը՝ստվարաթղթից , ցելոֆանապատ, ալբոմի օղակները` մետաղյա: Լայնություն (սմ)՝  30 Երկարություն (սմ)՝  25,6 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հալեպ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2 հուլիսի 1978թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  102 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-1