Ալեքսանդր Գրիբոյեդով. 1795-1829

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  1996 թ. ապրիլի 24-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Ալեքսանդր Գրիբոյեդովի ծննդյան 200-ամյակը» թեմային, որի վրա պատկերված է գրողի դիմանկարը: Ալեքսանդր Գրիբոյեդով (1795-1829), ռուս գրող և դիվանագետ: Մինչև 1822 թ. վարել է դիվանագիտական առաքելություն, մասնակցել է Թուրքմենչայի պայմանագրի կնքմանը:15-րդ կետով, որ մտցվեց Գրիբոյեդովի առաջարկությամբ և ջանքերով, պարսկահայերին թույլատրվում էր գաղթել Արևելյան Հայաստան: 50.000 հայերի ներգաղթը նշանակալից իրադարձություն էր: Գրիբոյեդովը ուսումնասիրել է հայոց պատմությունը, 1819 թ. եկել է Երևան, այցելել Էջմիածնի վանք, Մատենադարան, տպարան, դպրոց: Գեներալ Պասկևիչի բանակում, որպես դիվանագիտական գրասենյակի պետ, մասնակցել է Երևանի, Սարդարապատի, Նախիջևանի ազատագրմանը, պարգևատրվել է «Երևանի գրավման համար» շքանշանով: 1827 թ. Երևանի Սարդարի պալատի դահլիճում բեմադրվել է Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Չափս՝  2.5x4 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Փարթամյան Սամվել Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1996 Նկարագրություն՝  Ալեքսանդր Գրիբոյեդովի ծննդյան 200-ամյակ: Անվանական արժեքը՝ 90 ՀՀ դրամ: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  108-Նամ.