Ալեքսանդր Շիրվանզադե. 1858-1935

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2008 թ. հունիսի 19-ին շրջանառության մեջ է դրվել «Ալեքսանդր Շիրվանզադեի ծննդյան 150-ամյակը» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է Ա. Շիրվանզադեի դիմանկարը: Հայ գրող, դրամատուրգ: Շիրվանզադեն բացառիկ դեր է խաղացել հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ: Մեծ են նրա ծառայությունները գեղարվեստական և բեմական լեզվի զարգացման գործում: Շիրվանզադեի լավագույն երկերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2008 Չափս՝  2,5x4,1 սմ Նկարագրություն՝  Ալեքսանդր Շիրվանզադեի ծննդյան 150-ամյակը: Անվանական արժեքը՝ 280 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Սամուելյան Հարություն Տպարան՝  Joh. Enschede Stamps B.V. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  1192-Նամ.