Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Նեգատիվ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է Ալեքսանդրապոլի Արղության դպրոցի երգչախումբը, որը բաղկացած է 40 հոգուց: Ամբողջ երգչախումբը, բացառությամբ ուսուցիչների, կազմված է աղջիկներից: Առաջին շարքում նստած են 8 աղջիկ գիմնազիստուհու լայն սպիտակ օձիքներով հագուստով, երկրորդ շարքում նստած են դպրոցի ուսուցիչները, 1. եվրոպական հագուստով, թավ բեղ ու մորուքով մի տղամարդ, 2. Քահանան՝ խաչը կրծքին: 3. Բաց գույնի զգեստով երիտասարդ ուսուցչուհին, 4. Լիքը կազմվածքով և ավելի տարիքով մեկ այլ ուսուցչուհի. 5. Մուգ զգեստով մեկ այլ երիտասարդ ուսուցչուհի, 6. Սրածայր բեղերով մի երիտասարդ տղամարդ, 7. Թավ բեղ ու մորուքով մեկ այլ տղամարդ: Երրորդ շարքում կանգնած են նույնատիպ հագուստով 8 աղջիկ, չորրորդում ՝ 8, հինգերորդում ՝ 7:
Նյութը՝ լուսանկարչական ժապավենՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբՉափս՝ 10.1*7.1Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4494/36
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-303