Ալժիրի գերին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, եզրով, բաղկացուցիչ՝ ստվարաթուղթ: Կազմին 2,5 սմ լայնությամբ շրջանակ է, որի մեջ նախշեր են արված: Շրջանակը կարմիր է: Մեջտեղում գրված է հեղինակի անունը և գրքի վերնագիրը: Կողը համր է: Հետևի կազմին ռուսերենով գրքի տվյալներն են: Կազմը բաց վարդագույն է: Ֆորզաց չունի: Նախանվանաթերթին գրքի տվյալներն են: Վերևում նախշազարդ շրջանակի մեջ, գրված է «Դպրոցական գրադարան»: Տեքստից առաջ կա ճակատանկար՝ անգլիական հագուստով տղամարդ: Գիրքն ուղեկցվում է ընդմիջող սև-սպիտակ թեմատիկ նկարներով: Հեղինակ՝  Ե. Վիգոդսկայա Էջ՝  180 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1938թ. Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  22 Նկարիչ-Ձևավորող՝  Ալիսա Պորետ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3576