Ալիք: Գրական ժողովածու

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գրքույկ Բնօրինակի անվանում՝  Ալիք: Գրական ժողովածու Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ալիք: Գրական ժողովածու/Պեատիգորսկի Հայ գր.- գեղարւեստական խմբակցութիւն. Գրքոյկ I. - Պեատիգորսկ, 1919, տպարան Գ. Սուքիասեանցի եւ Պ. Պետրոսեանի: Շապիկը հարդագույն երանգով ամուր թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, վրան ոճավոր տառերով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսի ներքևի մասում կա հրատարակչի մակագրությունը սև թանաքով՝ «Մեր հասցէն՝ Пятигорскъ, Городская аптека Мкртичу Медникяну»: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ ձախից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում՝ խմբագրության մանուշակագույն թանաքով կլոր կնիքը և սև թանաքով ընծայագրր՝ «Նւէր բանաստեղծ Յովհաննէս Թումանեանին»: Էջեր 35-51, որոնց վրա՝ ըստ Ալվարդ Հայրապետյանի, տպագրված է Ե. Տեր-Մարտիրոսյանի հոդվածը Հովհ. Թումանյանի ծննդյան 50-ամյակի առթիվ, կտրված հանված են: Կազմերեսները խունացած են, որոշ կեղտաբծերով: Կազմող՝  հրատարակիչ` Պյատիգորսկի հայ գրակ. - գեղարվեստ. խմբակ Էջ՝  62 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1919 Լայնություն (սմ)՝  17 Երկարություն (սմ)՝  25,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1045