Ախալցխայի հայուհիները ավանդական տարազով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Զուգանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են երկու տեգոր կանայք, որոնք լավ պարուհիներ են եղել Ախալցխայում (Սուսան Արշակի և Սուսան Պողոսի Վարդանյաններ)։ Երկու երիտասարդ հայուհիներն էլ հագել են «հայոց շորեր»՝ թավշյա վերնազգեստ, նշազարդերով գոգնոց, որը գոտկամասում կապվում է մետաքսյա հյուսված գոտիով, կրծքամասի բացվածքը հարդարված է բաց գույնի կրծկալով, որի վրա երևում են ոսկեդրամների շարաններ։ Գլուխներին կրում են գլխի հարդարանքի ավանդական տարրերը՝ ճակատնոց-ջուխտշերիտ վարդ, և մետաքսյա քող–չիքիլա, քունքակախիկ։ Պարանոցին կան մարգարտյա շարաններ, բազուկներին՝ ապարանջան-խալխալներ, մատներին՝ ակնազարդ մատանիներ։ Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  8.3 Նվիրատու՝  Եվգենյա Վարդանյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թթ. Բարձրություն (սմ)՝  11.6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6608/3 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-444