«Ախալցխայի մանրավաճառի խանութը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Տեսարան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է Ախալցխայի մանրավաճառի խանութը՝ հագուստների։ Խանութի դռան մեջ կանգնած է վաճառողը, նրանցից մի փոքր առաջ կանգնած է մեկ ուրիշը։ Պատից կախված են տարբեր տեսակի պատրաստի իրեր՝ տղամարդու եվրոպական գլխարկ, գործվածքի տարբեր տեսակներ, վերարկուներ և այլն։ Հագուստների մի մասը դարսված է պատի տակ փողոցի կողմից։ Տաշտակի մեջ լցված են տարբեր տեսակի շշեր։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Լայնություն (սմ)՝  23.2 Բարձրություն (սմ)՝  17.6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4541/16 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-320