Ա.Խաչատրյան. Ստեղծագործություններ թավջութակի համար

Ա.Խաչատրյան. Ստեղծագործություններ թավջութակի համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Երաժշտական ստեղծագործություններ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ա.Խաչատրյանի ստեղծագործությունների ամբողջական հավաքածուի XX հատոր (ընդամենը՝ 24 հատոր): Հրատարակվել է «Музыка» հրատարակչությունում: Թավջութակի կոնցերտը (հեղինակի փոխադրումը թավջութակի և դաշնամուրի համար) կոմպոզիտորը գրել է 1946թ-ին: Թավջութակի կոնցերտ-ռապսոդիան՝ (հեղինակի փոխադրումը թավջութակի և դաշնամուրի համար) 1963թ-ին: Սոնատ-ֆանտազիան՝ 1974թ., Էլեգիան՝ 1925թ.: Առաջին էջին զետեղված է Ա.Խաչատրյանի դիմանկարը: Հեղինակ՝  Ա. Խաչատրյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1987թ. Նյութը՝  Թուղթ, տպագիր, դերմատին Նվիրատու՝  Գնված է Երևանի նոտաների խանութից թերթ՝  68 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  2351 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2763