Ախչա - Կույմա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջթղթյա, փափուկ, եզրավոր, սպիտակավուն: Շապիկի վերին եզրի մոտ լայնից նեղ գնացող, իսկ ստորին եզրին՝ նեղից լայն գնացող մուգ կապույտ գծեր և զոլեր, որոնցից վերև և ներքև սև գլխատառերով տպված են հեղինակի անունը և հրատարակչությունը: Շապիկի կենտրոնում, սև ուղղանկյան մեջ, սպիտակ գլխատառերով տպված է գրքի վերնագիրը: Անվանաթերթին գրքի մատենագիտական տվյալները: Ճակատանկարով՝ Աղասի Վարդանյանի պորտրեն /շագանակագույն/ բաց վարդագույն մակերեսով ուղղանկյան մեջ: Հեղինակ՝  Աղասի Վարդանյան Էջ՝  64 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1927թ. Չափս՝  13,3x18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3570