Ակադեմիկոս Անուշավան Արզումանյան. 1904-1965

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2005 թ. մայիսի 2-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված Անուշավան Արզումանյանի ծննդյան 100-ամյակին, որի վրա պատկերված է Ա.Արզումանյանի դիմանկարը Համաշխարհային Էկոնոմիկայի ինստիտուտի խորքին: Անուշավան Արզումանյան (1904-1965), տնտեսագետ, ակադեմիկոս, 1937թ-ին եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր, 1946-52թթ-ին` Ադրբեջանի պետական համալսարանի պրոռեկտոր, 1956թ-ից մինչև 1965-ը` նորաստեղծ Համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի դիրեկտորը, "Պոլիտիզդատի" գլխավոր խմբագրության անդամ, "Սովետական հանրագիտարան" հրատարակչության գիտախմբագրական խորհրդի անդամ: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Չափս՝  4.2x2,5 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Աբրահամյան Կարապետ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2005 Նկարագրություն՝  Ակադեմիկոս Անուշավան Արզումանյանի ծննդյան 100-ամյակը: Անվանական արժեքը՝ 220 ՀՀ դրամ: Տպարան՝  Cartor Security Printing Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  82-Նամ.