Ականջօղ՝ զարդահամալիրի մաս

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գլխազարդ Տեսակ/ժանր՝  Ականջoղ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյուն- շեղանկյունաձև է, եզրերը հյուսածո, չորս անկյուններում և կենտրնոնում քառանկյուն ատամնավոր ագուցարաններում հինգ ուռուցիկ քարեր են, իսկ դրանց շուրջը պսակաձև ագուցարաններում՝ չորս գոգավոր փիրուզե քարեր: Պատված է սևադով և հատիկազարդ է: Ակակջօղը վերևի անկյունում օղակաձև գամերով միանում է ծաղկաձև ագուցարանում ներառված գոգավոր փիրուզե քարին: Սա էլ իր հերթին օղակաձև գամերով ամրացված է ամրակ կախիկին : Ականջօղից կախված են յոթական կախիկներ: Հեղինակ՝  Ժիրայր Չալյան Նյութը՝  արծաթ, մարջան, փիրուզ, ոչ թ.մ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980-ական թթ. Քաշ (գր)՝  24.7 Հայտնաբերման ժամանակը՝  1986թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6661/4ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-713