Ակորդեոն նվագող Ալբերտը 1980

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Գյուղական տների ֆոնին` լայնարձակ հրապարակում, դիմահայաց տղամարդու պատկեր` մինչև ազդրերը հատվածով: Տղամարդը հաղթանդամ, լայնեզր գլխարկով, սրածայր քթով, երկար բակենբարդներով, խնամված բեղերով, փոսիկով, կլորավուն ծնոտով, ժպիտ արտահայտող դիմագծերով: Կրծքին սեղմած մեծ ակորդեոն, ձեռքերը` ստեղնաշարին: Ակորդեոնի վրա ուղղահայաց զարդանախշ, կենտրոնում գրությամբ: Աջից` գործիքի վրա, թռչուն: Թիկունքում` խորքում, քարաշար պարիսպներով տներ, ծառեր: Ձախից` բաց դարպասի շեմին, կանգնած կնոջ ֆիգուր: Հեղինակ՝  Յուրի Արամի Բաղդասարյան (1952) Նյութը՝  օֆորտ Չափս՝  27,8x24,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-772/49բ