Ակտ կամ տարեկան հանդես Ներսիսյան հոգևոր դպրոցի հայոց Թիֆլիզո

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ակտ կամ տարեկան հանդէս Ներսիսեան հոգեւոր դպրոցի հայոց Թիֆլիզոյ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ակտ կամ տարեկան հանդէս Ներսիսեան հոգեւոր դպրոցի հայոց Թիֆլիզոյ. - Թիֆլիս, 1853, 'ի տպարանի Ներսիսեան դպրոցի հայոց, ընծայեցելոց յԱզնուական աղայ Գէորգայ Արծրունւոյ: Շապիկը բաց կանաչ ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև բուսանախշերով լայն ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, աջ մասում կա անհայտ անձի դժվար ընթեռնելի մակագրությունը գունավոր մատիտով: Տիտղոսաթերթի վերևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Մի քանի էջերին կան անհայտ անձի կողմից արված սև ու կարմիր մատիտով գծանշաններ և մակագրություններ: Կազմերեսները խունացած և մաշված են, տարբեր բնույթի կեղտաբծերով, բազմաթիվ էջերին կան ջրահետքեր: Հեղինակ՝  նշված չէ Էջ՝  47 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1853 Լայնություն (սմ)՝  14,3 Երկարություն (սմ)՝  21,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/318-2