Աղաման

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Դեկորատիվ առարկաներ Տեսակ/ժանր՝  Խեցեգործություն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կանացիակերպ է, ավանդական հարդարանքով, հարուստ փորագրություններով: Գլխաշոր-թասակն ունի սեպաձև ու կլոր փորագրություններ: Ճակտնոցը՝ տափակ ու կլոր գնդիկաշար զարդանախշ, բերանի կապն ու քունքակախիկները՝ աղեղնաձև-ակոսավոր փորագրությամբ, կիսակլոր, սեպաձև ու գեղաշար փորագրություններով ձեռքերը ծառայում են որպես բռնակներ աղամանին: Ձեռքերի կենտրոնում է գտնվում աղամանի նեղ, վրան սեղմամբ փորագրված, սեպաձև ու գնդիկափոս զարդարումներ ունեցող բերանը, որին շրջափակում է գնդիկավոր բոլորագոտին: Հատակը հարթ է, կլոր: Բերանն ու կոնքերը լաքապատ են: Հեղինակ՝  Հ. Գալստյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985թ. Նյութը՝  կավ Լայնություն (սմ)՝  17 Բարձրություն (սմ)՝  31 Հայտնաբերման ժամանակը՝  1986թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6495/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-1-751